Լիբանանյան մայրաքաղաքի հարավային ծայրամասում՝ Բիր-Հասան թաղամասում, տեղի ունեցած երկու պայթյունների արդյունքում, վերջին տվյալների համաձայն, մահացել է 4 մարդ, 38 հոգի վիրավորվել է, հաղորդում է հայկական «Ազդակ» պարբերականը:
Պայթյուններն իրականացվել են Քուվեյթի դեսպանատնից, լիբանանյան զորամասից ու իրանական մշակույթի կենտրնից 200 մետր հեռավորության վրա : Բացի այդ, այդ շրջանում են տեղակայված շիա «Հըզբոլլահ» խմբավորման գրասենյակներն ու շտաբները; Նախնական տվյալներով՝ ահաբեկիչների թիախը իրանական մշակույթի կենտրոնն էր: Քուվեյթի դեսպանատանը հաղորդել են, որ ոչ մի աշխատակից ահաբեկչության արդյունքում չի տուժել:
Տարեսկզբից ի վեր սա Լիբանանի մայրաքաղաքի շիա շրջաններում արդեն երրորդ ահաբեկչությունն է:




























