Ուկրաինական մայրաքաղաքի կենտրոնում Մայդանի ամբիոնից ելույթ ունեցողները դիմել են հատուկ նշանակության ջոկատայիններին՝ կոչ անելով «Դադարել ենիչերիներ լինել»: Այդկերպ ընդդիմադիրները գործող ուժայիններին համեմատել են թուրք ենիչերիներին հետ:

Հիշեցնենք, որ Կիեւում ոստիկանության ու ցուցարարների բախումների հետեւանքով արդեն 25 մարդ է զոհվել, բուժօգնության է դիմել զանգվածային ակցիաների 351 մասնակից: Հիվանդանոց  է տեղափոխվել 241 մարդ: Զոհերի թվում 9 ոստիկաններ կան: