Հայաստանի ԱԳՆ-ն Կիեւում ՀՀ քաղաքացիների կամ հայերի տուժելու մասին տեղեկատվություն չունի, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալով՝ փետրվարի 19-ի առավոտյան վեցի դրությամբ բուժհաստատություններ է դիմել  351 մարդ, 241 ցուցարար ձերբակալվել է:

Հակամարտության զոհ են դարձել 25 մարդ, նրանցից ութը՝  քաղաքային հիվանդանոց տեղափոխվելուց հետո, չորսը՝ ՆԳՆ-ի հիվանդանոցում, 13 զոհեր էլ տեղափոխվել են Կիեւի դատաբժշկական փորձաքննության կենտրոն: