Դատարանում պաղեստինցուն պարտված հրեա նորաբնակը փաստաբանին վճարել է ութ դույլ մանրադրամով:
Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Հորդանան գետի Արեւմտյան ափի միեւնույն հողատարածքի նկատմամբ հավակնություններ էին ունեցել հրեական բնակավայրում ապրող իսրայելցին եւ պաղեստինցին: Հողային վեճը կողմերը դատարանում են լուծել: Երկարատեւ դատավարությունից հետո դատավորը հրեային պարտավորեցրել է փաստաբանին վճարել դատական ողջ ծախսերի համար:
Նշվում է, որ դատարանի այդ վճիռը զայրացրել է մի խումբ նորաբնակների: «Մենք որոշել ենք գումարը հաշվին չփոխանցել, սակայն գնացել ենք բանկ, որտեղ խնդրել ենք 5 հազար շեկելը մեզ տալ իսրայելական ամենամանր մետաղադրամների տեսքով՝ 10 ագոր արժողությամբ, Իսրայելի հեռուստատեսությանը պատմել են նորաբնակները: Նրանք բանկում ստացել էին 50 հազար մետաղադրամ, լցրել այն ութ դույլի մեջ եւ բերել փաստաբանի գրասենյակ:
Սակայն փաստաբան Միխել Սֆարադը կարողացել է թաքցնել զարմանքը եւ արժանապատիվ պահել իրեն այդ իրավիճակում: «Ոչ մի տարբերություն չկա, թե ինչպես է վերադարձվում պարտքը՝ չեկով, թղթադրամներով, թե մետաղադրամներով», - ասել է Սֆարադը: Սակայն առանձին նա հավելել էր, որ «բարձր է գնահատել նորաբնակների հումորի զգացումը» , հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























