Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 19-ին, ժամը 13.56-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում այրվում է տուն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են մատուռի տանիքի փայտյա կառուցատարրերը մոտ 10 քմ: