Տեղեկատվական մատչելիությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով 2013թ դեկտեմբերից Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Սոցիալական ապահովություն բաժնում» տեղադրված է ընտանեկան նպաստ եւ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակները:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված տեղեկատվությունը յուրաքանչյուր ամիս թարմացվում է։

«Ներկայում Երեւան քաղաքում սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններ են ստեղծվել 5 վարչական շրջաններում՝ Աջափնյակում, Ավանում, Նորք-Մարաշում, Նուբարաշենում, Դավթաշենում, իսկ Էրեբունիում  գործում է միասնական ընդունարան։ Առաջիկա տարիներին մյուս վարչական շրջաններում եւս կձեւավորվեն նմանատիպ կենտրոններ, որտեղ եւս կապահովվեն հաշմանդամների համար հատուկ նշանակության պայմանների, սարքերի եւ սարքավորումների ներդրումը,  մատչելիության ապահովումը»,-նշել է քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ու հավելել, որ 2013-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացված բոլոր ծրագրերը  շարունակական են եւ իրականացվելու են նաեւ ընթացիկ տարում: