Աֆղանստանի հյուսիսային Բաղլան նահանգում ճանապարհային ականի վրա քաղաքացիական մեքենա է պայթել:

Ոստիկանության տվյալներով, ողբերգությունը տեղի է ունեցել Դուշի գավառում, երբ մեքենան ուղեւորվում էր նահանգյի կենտրոն՝ Պուլի-Խումրի քաղաք:

Պայթյունի հետեւանքով զոհվել են վարորդն ու երկու ուղեւորները, հաղորդում է Аfghanistan.ru-ն:

Նշենք, որ փետրվարի 18-ին ականի վրա վեց աֆղան զինծառայողներ էին պայթել երկրի հյուսիս-արեւելքում: