Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է երկրում հակաահաբեկչական հատուկ գործողություն իրականացնելու մասին: Այս մասին հայտարարել է ծառայության մամուլի կենտրոնը:

Գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն արդեն տեղյակ է այդ որոշման մասին:

Յակոմենկոն նշել է, որ վերջին օրերի իրադարձությունները «ցույց տվեցին աճող ուժային դիմակայությունը եւ ծայրահեղական տրամադրված խմբավորումների կողմից զենքի կիրառումը»:

«Արմատական տրամադրված ակտիվիստները 1,5 հազար միավոր հրազեն եւ 100 հազար փամփուշտ են ձեռք բերել»,-ասել են  Ուկրաինայի անվտանգության ծառայությունում:

Հիշեցնենք, որ ցուցարարների եւ իրավապահների միջեւ դաժան դիմակայությունը շարունակվում են փետրվարի 18-ից: Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ փողոցային բախումների հետեւանքով Կիեւում զոհվել է 75 մարդ: Հիվանդանոց է դիմել 500-ից ավելի մարդ: Նրանց մեծ մասը հրազենային վնասվածք ունի: