Ֆրանս-գերմանական միավորված ռազմական խմբերի ստորաբաժանումները կուղղվեն Մալի: Այդ մասին խոսվում է վերջնական կոմյունիկեում, որն ընդունվել է ֆրանսիական մայրաքաղաքում Անվտանգության ու պաշտպանության հարցերով Ֆրանսիա-ԳԴՀ խորհդրի նիստի արդյունքների հիման վրա:

«Ֆրանսիան ու Գերմանիան որոշում են ընդունել համատեղ բրիգադի ստորաբաժանումներ ուղարկել Մալի: Սա առաջին գործողությունն է, որն իրականացվում է ռազմական գործողությունների աֆրիկյան բեմում Եվրամիության գործունեության շրջանակներում, վկայում է տարածաշրջանում կայունություն ապահովելու համատեղ ձգտման մասին»,- ասվում է կոմյունիկեում:

Կողմերը չեն հաղորդել էլ ստորաբաժանման թվի, ոչ էլ գործողության ժամկետների մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: