Փետրվարի 19-ին, ժամը 18.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 20 շենքին հարակից ջրատարում հայտնաբերվել է դի: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ջրատարից դուրս են բերել 80-ամյա Պ.Ս.-ի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:



























