ԱՄՆ-ը քաղաքական երկխոսության հույս ունի իշխանության եւ ընդդիմության միջեւ՝ Ուկրաինան ճգնաժամից դուրս բերելու համար, սակայն չի բացառում պատժամիջոցների կիրառումը բռնության դեպքում, հայտարարել էԿիեւում ԱՄՆ դեսպան Ջեֆֆրի Փայեթը:

«Մենք հույս ունենք, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ողջամիտ մոտեցում կդրսեւորի: Այս քաղաքական ճգնաժամը հնարավոր է լուծել միայն քաղաքական երկխոսության եւ փոխզիջման միջոցով»,- ասել է Փայեթը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն արդեն չեղյալ է հայտարարել մի շարք բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյաների վիզաները, որոնք Վաշինգթոնը անմիջական պատասխանատու է համարում Եվրամայդանում ուժի կիրառման համար: