Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մարշալ Հովհաննես Բաղրամյանի ազգականին՝ 45-ամյա Գայանե Ամրախովային՝ Կրեմլի մոտ ակցիայի համար: Մարշալի թոռնուհին ձեռնաշղթաներով իրեն գամել էր Կարմիր հրապարակում մարշալի գերեզմանին:
«Նման հուսահատ քայլի Գայանեն գնացել է իր բնակարանի ռեյդերական զավթումից հետո: Նրա ձեռքից կեղծ փաստաթղթերով խլում են բնակարանը: Գայանեն 2-րդ խմբի հաշմանդամություն ունի: Նա փորձում է պահել իր բնակարանը, արդարադատություն որոնում, բայց իրեն ոչ ոք չի լսում»,- LifeNews-ին հայտնել է Գայանե Ամրախովայի ներկայացուցիչ Մարինա Զլոտնիկովան:
Դատական հերթական նիստը նշանակված է փետրվարի 24-ին, սակայն հանրության ուշադրությունը սեւեռելու համար նա ստիպված է եղել իրեն ձեռնաշղթայով կապել գերեզմանի ցանկապատին:




























