Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն աշխատանքից հեռացրել է Գլխավոր շտաբի պետ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Զամանային ու նրա փոխարեն նշանակել է Յուրի Իլյինին: Ավելի վաղ Յուրի Իլյինը զբաղեցնում էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնը:

Աշխատանքից հեռացված Վլադիմիր Զամանան նախագահի մեկ այլ հրամանով նշանակվել է  Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանության  ազգային խորհրդի քարտուղարի տեղակալ:Ինչպես հաղորդում է «Սեվոդնյան», ժողովրդական պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոյի կարծիքով, Յանուկովիչը ԶՈՒ գլխավոր հրամանատարին փոխել է «նոր առաջադրանքների» համար: Նրա խոսքով՝ Զամանան «երբեք չէր համաձայնի զինվորներին դարձնել ոստիկաններ, որոնք ժողովրդին արտաքին թշնամուց պաշտպանելու փոխարեն, իշխանությունը կպաշտպանեն սեփական ժողովրդից»: