Ուկրաինայի ապագան ու նրա ժողովրդի ապագա հույսերը Յանուկովիչի ձեռքերում են: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ հանդիպումից առաջ:
«Նախագահ Յանուկովիչն ընտրության հնարավորություն ունի: Ընտրությունը կայանում է մարդկանց պաշտպանության միջեւ, որոնց ինքը ծառայում է, բոլոր մարդկանց, ընտրություն հօգուտ զիջման ու երկխոսության՝ ընդդեմ բռնության ու քաոսի»,- հայտարարել է Քերին:Նրա խոսքով՝ Վաշինգթոնը եվրոպացի ընկերների հետ քննարկում է պատժամիջոցների եւ այլ միջոցների հնարավորությունը, որպեսզի փորձի միջավայր ստեղծել փոխզիջման համար:
Նշվել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի արտգործնախարարները հանդիպումներ կանցկացնեն Կիեւում, հետո կվերադառնան Բրյուսել, որտեղ անհրաժեշտ որոշումներ կկայացնեն:




























