ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է որքան հնարավոր է արագ ստեղծեն միացյալ կառավարություն եւ հետագայում ազատ ընտրություններ անցկացնեն: «Հուսով եմ, Ուկրաինայում հաշտությունը կպահպանվի, սակայն վերջին հաշվով իշխանությունը պատասխանատու է կառավարության համաձայնության համար, թեկուզ` ժամանակավոր: Դա ճանապարհ կհարթի ազատ եւ արդար ընտրությունների համար, որպեսզի Ուկրաինայի ժողովուրդը արտահայտի իր կամքը առանց այն քաոսի, որը մենք տեսնում ենք փողոցներում», - հայտարարել է Օբաման Մեքսիկայում կայացած մամուլի ասուլիսում:
ԱՄՆ-ի նախագահը համամիտ չէ, թե Ուկրաինայի ճգնաժամը Վաշինգտոնի եւ Մոսկվայի հակամարտության արդյունք է: «Մենք Ուկրաինան որպես սառը պատերազմի ժամանակների շախմատի տախտակ չենք դիտարկում, որտեղ մենք դիմակայում ենք Ռուսաստանին: Մեր նպատակն է համոզվել, որ Ուկրաինայի քաղաքացիներն իրենց ապագան վճռելու ընտրություն կունենան», - ասել է Օբաման, հայտնում է ԼԻԳԱ-ն:
Հիշեցնեք, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Ուկրաինայի կառավրության 20 պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, մեղավոր են երկրում բռնությունը եւ մարդու իրավունքների խախտումները սրացնելու մեջ:




























