Հայաստանի ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 6-րդ սպայական դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կ. Արթենյանը ոստիկանության ծառայողին ոչ հարիր վարքագիծ է դրսեւորել:

ՀՀ ոստիկանության պետի 2014 թ. փետրվարի 17-ի հրամանով նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, գրանցվել կադրերի ռեզերվում եւ նշանակվել էր ծառայողական քննություն:

Ծառայողական քննության արդյունքում հաստատվել էին ստացված տեղեկությունները եւ ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագրքի պահանջները խախտելու համար Կ. Արթենյանին հայտարարվել է խիստ նկատողություն: