հայաստանի ոստիկանությունը կկրկնապատկի ապօրինի լուսային եւ ձայնային ազդանշանների համար տուգանքը: «Վարչական իրավախախտումների մասին օրենքում» համապատասխան փոփոխության նախագիծն ընդունվել է գործադիրի փետրվարի 20-ի նիստում:

Ներկայումս նման խախտումների համար տուգանքը 10 հազար դրամ է: Այնուամենայնիվ, փորձը ցույց է տվել, որ խախտումը համատարած բնույթ է կրում:

Մյուս կողմից, իրավախախտները վթարի վտանգ են ստեղծում հատկապես գիշերային ժամերին, նաեւ խաթարում են քաղաքացիների անդորրը:

Այդ պատճառով տուգանքը  կդառնա 20 հազար դրամ, կրկնակի խախտման դեպքում՝ 50 հազար դրամ: