Հայաստանում նոր համարներով անձնագրեր կտպեն: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 20-ի նիստում:

Փոփոխությունները ներկայացրել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Որոշման մեջ նշվում է, որ ներկայումս նոր անձնագրերի նույնականացումն ապահովելու համար անցում է կատարվում նոր սերիայի (AO):

Առայժմ նոր սերիայով անձնագրերի անխոչընդոտ տպագրման համար տեխնիկական պայմաններ չկան:

Նախքան համապատասխան պայմաններն ապահովելը գործող AN սերիայի համար կընդլայնվի մատչելի համարների թիվը՝ 0500000-0800000: