Ուկրաինայում ու Հայաստանում իրավիճակների միջեւ զուգահեռներ չկան: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ Հայաստանն ու Ուկրաինան շատ տարբեր են: «Ուկրաինայում միասնական ազգային սուբստանցիայի, ազգի միասնության մասին է խոսքը: Հայաստանում նման խնդիր չկա»,-ընդգծել է նա: Իսկանդարյանի խոսքով՝ Հայաստանի ու Ուկրաինայի միջեւ ընդհանուր բանը մասամբ ոչ կոմպետենտ իշխանությունն ու թույլ ընդդիմությունն է: «Սակայն դա բոլոր հետխորհրդային հանրապետությունների առանձնահատկությունն է»,-հավելել է փորձագետը:

Ընդգծենք, որ որոշ արեւմտամետ ընդդիմադիր քաղաքական գործիչներ փորձում են զուգահեռներ տանել Ուկրաինայում ու Հայաստանում տիրող իրավիճակի միջեւ՝ Երեւանում եւս նման իրադարձությու ներ կանխագուշակելով: