Փետրվարի 18-ին, ժամը 09.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Չեռնիշեւսկու փողոցի թիվ 30 շենքի մոտ հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե փետրվարի 18-ին, ժամը 12.00-ին , «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեի բակում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փետրվարի 18-ին, ժամը 14.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ռոստովյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փետրվարի 18-ին, ժամը 16.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փետրվարի 19-ին, ժամը 07.00-ին, «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Իսահակյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Հրաչիկ Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փետրվարի 19-ին, ժամը 13.20-ին, «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Խաչատուր Մ.-ին եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Փետրվարի 19-ին, ժամը 14.20-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 69/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Սիրանուշ Պ.-ին եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: