«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 19-ին, ժամը 20.45-ի սահմաններում, առանց շարժիչն անջատելու մեքենան կայանել է «Աշտարակ» բժշկական կենտրոնի մուտքի առջեւ գտնվող դեղատան դիմաց եւ մտել դեղատուն, որից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվելով` վրաերթի է ենթարկել նույն վայրում կանգնած` 1943 թ. ծնված Հրաչ Վ.-ին, այնուհետեւ բախվել նշված հատվածում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի` պատճառելով նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Հրաչ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: