Ուկրաինական սպեցնազը Մայդանի ակտիվիստների վրա Օկտյաբրսկի պալատի մոտ կրակում է Կալաշնիկով ինքնաձիգերից ու նռնականետերից: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, համապատասխան տեսագրությունը հայտնվել է ինտերնետում:
Ցուցարարների խոսքով՝ Կիեւում աճում է դիպուկահարների զոհերի թիվը, «Ուկրաինա» հյուրանոցում արդեն տասներեք դիակ կա:
Տվյալ պահին Մայդանում արդեն մեծ քանակությամբ վիրավորներ կան: Շտապ օգնության մեքենաները չեն հասցնում տեղափոխել վիրավորներին: Ականատեսները պնդում են, որ դիպուկահարները նշան են բռնում հենց սրտին կամ կրծքին: Այս մասին հաղորդում է ՈւՐԱ-Ինֆորմը:
Հրազենային վնասվածքից մահացել է եւս մեկ ոստիկան, հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ-ն: Գերատեսչության տվյալներով՝ բուժհաստատություններ են տեղափոխվել արդեն 29 իրավապահներ՝ հրազենային վնասվածքներով:




























