ԱԺ առաջիկա քառօրյային ոչ կոալիցիոն չորս խմբակցությունները փորձ չեն ձեռնարկի կառավարությանն անվստահություն հայտնելու ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ամփոփելով չորս խորհրդարանական ուժերի ժողովի արդյունքները:

Ըստ նրա՝ փաստաթուղթը, որի համաձայն կառաջարկվի կառավարությանն անվստահություն հայտնել, մշակվում է: Բացի այդ, դեռեւս այդ քայլին դիմելու ժամանակը չէ. «Մենք աշխատում ենք փաստաթղթի բովանդակության վրա՝ կապված մարտավարության հետ, այդ պատճառով էլ մանրամասները չենք բարձրաձայնում, սակայն խորհրդակցությունները շարունակվում են»: Արդյոք անվստահություն կհայտնեն հաջորդ քառօրյայի ընթացքում, Ռուստամյանը հստակ պաասխան չի տվել, նշելով, որ ոչինչ չի բացառում:

Հիշեցնենք, որ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ոչ կոալիցիոն խորհրդարանական չորս ուժերի ներկայացուցիչների նախորդ հանդիպումը կայացել է փետրվարի 14-ին: