Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում ջրհեղեղների պատճառով անշարժ գույքի գները նվազել են եւ ենթակա չեն ապահովագրման, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
1766 թվականից ի վեր ամենամասշտաբային ջրհեղեղի պատճառով այս տարվա հունվարին Բրիտանիայում ջրի տակ են մնացել մոտ 5,8 հազար շենք-շինություններ: Savills Plc.-ի տվյալներով՝ եւս 55 հազար շինություններ ջրի տակ անցնելու վտանգի տակ են: Անշարժ գույքի ընդհանուր արժեքը ռիսկի գոտում կազմում է 35 մլրդ դոլար: Ամենից շատ տուժել է Լոնդոնի արվարձանը՝ ոչ մեծ բնակավայրեր Բերքշիր, Հեմփշիր եւ Սուրեյ կոմսություններում, որտեղ վերջին տարիներին շինարարական բում է նկատվում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ջրհեղեղների պատճառած վնասի պատճառով այդ շրջաններում տների գները կրկնակի նվազել են, քանի որ այն տները, որոնք հնարավոր չէ ապահովագրել, կորցնում են իրենց գրավչությունը գնորդների աչքում:




























