Ուկրաինայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հաստատել է փետրվարի 29-ին Կիեւի կենտրոնում բախումների ժամանակ 7 մարդու զոհվելու մասին լուրը: Զոհվածներից երկուսը ոստիկաններ են եղել:

Այսպիսով՝ փետրվարի 18-ից ի վեր, զոհերի ընդհանուր թիվը հասել է 35-ի: Այսօր բժշկական օգնության համար դիմել է 60 մարդ, որոնցից 5-ին տեղափոխել են հիվանդանոց: Փետրվարի 18-ից ի վեր տուժածների թիվը հասել է 505-ի, որոնցից 292-ը հոսպիտալացվել են:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն այսօր սպանվել է առնվազն 21 ակտիվիստ: Հենց այդքան մարմին են հաշվել լրագրողները Անկախության Մայդանում: