Ռուս գործարար Իգոր Արտամոնովի դստերը՝ Պոլինային, մահացած են գտել Լոնդոնի հեղինակավոր դպրոցի հանրակացարանի իր սենյակում: Նախնական տվյալներով՝ 17-ամյա աղջիկն ինքնասպան է եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պոլինային հայտնաբերել են իր սենյակում անգիտակից վիճակում: Դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել աղջկա կյանքը: Նրա արյան մեջ զգալի քանակությամբ ալկոհոլ եւ դեղամիջոցներ են հայտնաբերվել, ինչն էլ թույլ է տալիս մտածել, որ խոսքը ինքնասպանության մասին է:

Պոլինայի հայրն արդեն հայտարարել է, որ սեփական հետաքննությունն է անցկացնելու: «Ես մարդկանց եմ վարձել, որոնք կհավաքեն անհրաժեշտ տեղեկատվությունը: Հիմա ինձ համար շատ դժվար է քննարկել տեղի ունեցածը»,-ասել է Արտամոնովը:

Լոնդոնի ոստիկանության կարծիքով՝ Պոլինա Արտամոնովայի մահը կասկածելի չէ: