Կիեւում բողոքի ակցիայի մասնակիցները ներքին զորքերի մոտ 70 մարտիկների են պատանդ վերցրել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ-ն:
Ոստիկանության տվյալներով՝ Կիեւի կենտրոնում բախումների ժամանակ ցուցարարները պատանդ են վերցրել 67 ոստիկանների:
ՆԳՆ-ում հիշեցրել են, որ «իրենց գործընկերներին ազատ արձակելու համար իրավապահները իրավունք ունեն օրենսդրությամբ սահմանված բոլոր թույլատրելի միջոցներին, այդ թվում զենքի կիրառման», հաղորդում է Segodnya.ua-ն:
Իր հերթին, Ուկրաինայի օմբուդսմեն Վալերիա Լուտկովսկայան հաստատել է Կիեւում զանգվածային բախումների ժամանակ 50 զոհերի մասին տեղեկությունը: Այս մասին հաղորդում է Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցչի մամուլի ծառայությունը:
«Վերջին օրերին Կիեւի եւ երկրի այլ քաղաքների փողոցներում սարսափելի ողբերգություն է տեղի ունենում: Այս պահին տեղի ունեցած տեղեկատվությամբ, զոհվել է մոտ 50 մարդ, բայց զոհերի թիվը հնարավոր է ավելի շատ է: Հարյուրավոր մարդիկ տեղափոխվել են հիվանդանոցներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:




























