Հայաստանում այս տարվա փետրվարը ռեկորդային է եղել իր բարձր ջերմաստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի ղեկավար Գագիկ Սուրենյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ նախօրեին գրանցված 14,6 աստիճան տաքությունը գերազանցել է 1979 թվականի ռեկորդը, երբ գրանցվել էր 13,6 աստիճան::
«Այդպիսի բարձր ջերմաստիճան, ինչպես այս փետրվարին է գրանցվել, չի եղել օդերեւութաբանական կանխատեսումների պատմության 120 տարիների ընթացքում»,-ասել է մասնագետը:
Նրա խոսքով՝ հանրապետությունում տաք եղանակը պայմանավորված է Արաբական թերակղզուց տաք հոսանքների ներխուժմամբ: Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում: «Հայաստանի տարածքը կշարունակի մնալ տաք օդային հոսանքների հոսքերի ազդեցության ներքո»,-ընդգծել է Սուրենյանը:



























