Հայաստանյան ձեռնարկություններին ավելի մոտ է Մաքսային միության արտադրական մշակույթը, քան թե Եվրոպական միության: Այդ մասին փետրվարի 20-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի հայրենական Ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով՝ երկու պատճառ կա: Նախ, նախկին խորհրդային պետությունների մոտ պահպանվել է արտադրության ընդհանուր կամ մոտ մշակույթ: Իսկ Եվրոպայի հետ նույն ռելսերի վրա կանգնելու համար տարիներ կպահանջվեն:
«Մյուս կողմից, Ռուսաստանը մեզ համար բաց է պահում իր շուկան եւ չի փորձում փոխարինել Հայաստանից իրականացվող ներմուծումը: Օրինակներից մեկն է Գյումրու «Անալիտպրիբորըն», որն այժմ աղաչափեր է արտադրում Պետերբուրգի նավաշինարարների համար: Ինչ-որ ժամանակ առաջ Ռուսաստանում ցանկանում էին սեփական արտադրություն հիմնել: Մենք ասացին՝ ինչո՞ւ, եթե Հայաստանում կա գործարան, որը 40 տարի աշխատել է ռուսական նավերի հետ: Իսկ երբ սկսվեց մաքսային ինտեգրացումը, հարցը վերջնականապես լուծվեց»,- նշել է Սաֆարյանը:
Մեկ այլ օրինակ է կոշիկի արդյունաբերությունը: Եթե նախկինում ռուսական ընկերությունները կոշիկի հայկական ֆաբրիկաներից գնում էին հումք, այժմ պատրաստ են գնել պատրաստի կոշիկ: «Իրենց համար սկզբունքային շահույթ են նշում են նաեւ տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչները, ինչպես նաեւ մեքենագործները»,- ընդգծել է Սաֆարյանը:



























