Կիեւում սկսել է աշխատել մետրոն: Այս մասին տեղեկացնում է մետրոպոլիտենի կայքը: Միաժամանակ նշվում է, որ փակ են «Կրեշչատիկ», «Մայդան Նեզալեժնոստի», «Տեատրալնայա», «Զոլոտիե վորոտա», «Դվորեց սպորտա», «Լեւ Տոլստոյի հրապարակ», «Փոստային հրապարակ», «Արսենալնայա» կայարանները:
Այդ կայարաններում գնացքը կանգառ չի անում:
Կիեւի մետրոպոլիտենի ղեկավարությունը դիմում է ուղեւորներին՝ խնդրելով պահպանել հանգստություն:
Հիշեցնենք, որ Կիեւի մետրոպոլիտենը չէր աշխատում փետրվարի 18-ից:




























