Մաունթ-Սինայի բժշկական դպրոցի հետազոտողները պարզել են, որ բեկոնով ձվածեղը ավելացնում է դեմենցիայի ամենատարածված ձեւերից մեկի՝ Ալցհեյմերի հիվանդությամբ, տառապելու հավանակնությունը:

Հետազոտություններն իրականացվել են մկների հետ: Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ տարիքի հետ որոշակի միացությունների առկայությունն օրգանիզմում հանգեցնում է հիշողության վատացման, կոորդինացիայի թուլացման:

Տարեց մարդկանց հետազոտելու արդյունքում եւս պարզվել է, որ այդ սննդամթերքները առավել հաճախ օգտագործող թոշակառուներն ավելի մոռացկոտ են ու դժվար են յուրացնում նոր ինֆորմացիան, հաղորդում է FedPost.ru-ն: