Քաղաքացի-Հարկատու-Բիզնես Իրավապաշտպան կազմակերպությունը մարտի 6-ին հրապարակել էր ՊԵԿ, ԿԲ եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի կողմից կուտակային կենսաթոշակների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կատարված հայտարարությունների հիման վրա վերջիններիս ուղղված գրավոր հարցման` ՊԵԿ-ից ստացված պատասխանի բովանդակությունն ու մեր դիտարկումներն այդ մասին:
«Հիշեցնենք, որ այս մարմինները (հետագայում նաեւ ՀՀ Ֆինանսների նախարարությունը) հանդես էին եկել պարտադիր կուտակային վճարների մասին հրապարակային հայտարարություններով: Նրանք տեսակետ էին հայտնել, որ թեեւ ՍԴ-ն կասեցրել է կուտակային կենասթոշակների մասին ՀՀ Օրենքի որոշ հոդվածներ, սակայն ուժի մեջ է մնում նույն օրենիք 8-րդ հոդվածը: Ուստի գործատուների` կուտակային կենսաթոշակային վճարների հաշվարկման պարտականությունը պահպանվում է:
Հիշեցնենք նաեւ, որ դիմել էինք վերը նշված մարմիններին հետեւյալ հարցերին պատասխանելու խնդրանքով.
- ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով ինչպիսի՞ իրավական հետեւանք է նախատեսված այն գործատուների համար, ովքեր «Կուտակային կենսաթոշակների մասինե ՀՀ Օրենքի դրույթների համաձայն հանդիսանում են հարկային գործակալ, սակայն 2014թ. հունվար եւ փետրվար ամիսների համար իրենց աշխատակիցներին վճարվելիք ԱՎՈՒՄ գումարներից չեն հաշվարկինույն օրենքով սահմանված դրույքաչափերով հաշվարկվող պարտադիր կուտակային վճարները,
- ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով ինչպիսի՞ իրավական հետեւանք է նախատեսված այն գործատուների համար, ովքեր «Կուտակային կենսաթոշակների մասինե ՀՀ Օրենքի դրույթների համաձայն հանդիսանում են հարկային գործակալ, սակայն 2014թ. հունվար եւ փետրվար ամիսների համար իրենց աշխատակիցներին վճարվելիք ԱՎՈՒՄ գումարներից կհաշվարկեննույն օրենքով սահմանված դրույքաչափերով հաշվարկվող պարտադիր կուտակային վճարները, սակայն չեն կատարի դրանց պահումն առձեռն վճարվող ԱՎՈՒՄ գումարներից:
Եվ ահա մեր կազմակերպությունն ստացել է հերթական պատասխանն արդեն ՀՀ ԿԲ կողմից:
Հարցմանն ի պատասխան ՀՀ ԿԲ իրավաբանական վարչության պետ Վ. Ավետիսյանը նշում է, որ մեր կողմից բարձրացված հարցերը վերաբերվում են ՀՀ Հարկային օրենսդրությանը եւ առաջարկում է դիմել ՊԵԿ:
Մեր կողմից կարող ենք հերթական անգամ արձանագրել, որ ՀՀ ԿԲ-ն եւս չունի այս հարցի պատասխանը եւ փաստել, որ չնայած պարտադիր կուտակային վճարների հաշվարկման պարտադիր լինելու մասին ԿԲ տարածած հայտարարությանը` ԿԲ-ն եւս չի կարողանում այն հիմնավորել եւ հարցն ուղղում է ՊԵԿ-ին:
Հաշվի առնելով այն, որ ՊԵԿ-ը թեեւ պատասխանել էր մեր հարցմանը, սակայն պատասխանում որպես իր արտահայտած տեսակետի հիմնավորում մեջբերված էին Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ Օրենքի կասեցված հոդվածի (հոդված 76) դրույթները հարկե ենք համարում եւս մեկ անգամ փաստել, որ.
- ՀՀ ԿԲ, ՊԵԿ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի (առայժմ չի պատասխանել հարցմանը), Ֆինանսների նախարարության եւ այլ մարմինների (եթե այդպիսիք եղել են) տարածած հրապարակային հայտարարությունները պարտադիր կուտակային վճարների` չնայած ՀՀ ՍԴ աշխատակարգային որոշման այնուամենայնիվ գործատուների կողմից հաշվարկման պարտավորության առկայության մասին իրավական առումով հիմնավորված չեն` այդ մարմինները դեռեւս չեն նշել այն իրավական հետեւանքները որոնք վրա կհասնեն, եթե գործատուները չկատարեն կուտակային վճարի հաշվարկ,
- այն գործատուներն ովքեր իրենց աշխատողների հիմնավոր պահանջով չեն կատարելու վճարումներ համապատասխան կամուրջ հաշիվներին, պարզապես կարող են եւ չպետք է կատարեն նաեւ կուտակային վճարների հաշվարկ եւ առավել եւս պահում,
- կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի համաձայն, չկա կուտակային կենսաթոշակային վճարների հաշվարկման առանձին պարտականություն,
- համապատասխան պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները, որոնցով պնդվում է, որ հաշվարկման պարտականությունը չի կասեցված եւ պահպանվում է, որեւէ իրավական հիմք չունի, իսկ կուտակային վճարների չհաշվարկումը չի կարող որեւէ իրավական հետեւանք առաջացնել գործատուների համար (անկախ այն հանգամանքից, թե ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում ինչ ցուցանիշ է արտացոլվում դրանց ինքնաշխատ մեղանիզմների աշխատանքի արդյունքում):
Միաժամանակ հորդորում ենք խնդրի կապակցությամբ նմանատիպ հայտարարություններ տարածող պետական մարմիններին հետագայում կատարել բացառապես հիմնավոր եւ պատճառաբանված հայտարարություններ` խուսափելու համար դրանց օգտագործողների` տվյալ դեպքում գործատուներին մոլորության մեջ գցելու հավանականությունից:
Հ.Գ. Տվյալ իրավիճակում անհասկանալի է մնում ՀՀ ԿԲ մոտեցումը: ԿԲ կողմից ստացված հայտարարությունից պարզ է դառնում, որ ԿԲ-ն կատարել է պաշտոնական հայտարարություն, որով անդրադարձել է իր լիազորությունների շրջանակներից դուրս գտնվող հարցերի: Անհասկանալի է թե ինչպես է ԿԲ-ն մի կողմից տարածում հայատարություն կուտակային վճարների հաշվարկը կատարելու պարտավորության մասին, մյուս կողմից նույն խնդրին վերաբերվող հարցմանը պատասխանում, թե այն գտնվում է ՊԵԿ լիազորությունների շրջանակներում:
Մնում է հուսալ, որ այս դեպքը բացառիկ է, եւ որ ՀՀ ԿԲ-ն այսուհետ կկատարի այնպիսի հայտարարություններ որոնք կգտնվեն իր լիազորությունների շրջանակներում եւ որոնց վերաբերյալ հարցումներին պատրաստ կլինի եւ կկարողանա պատասխանել»,- ասվում է հայտարարության մեջ:



























