Հայաստանի արդարադատության նախարարությունը 120 հազար դոլար կստանա՝ ՄՄ փաստաթղթերը հայերեն թարգմանելու համար: Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության մարտի 13-ի նիստում: Հետագայում, Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո, թարգմանելու անհրաժեշտությունը մշտական կլինի:

Թարգմանության ենթակա են տեխնիկական եւ իրավական փաստաթղթերը՝ Հայաստանի տարբեր պետական գերատեսչությունների համար: Բացի այդ, մի շարք պաշտոնական փաստաթղթեր անհրաժեշտ կլինի հայերենից թարգմանել ռուսերենի: Արդարադատության նախարարությունն արդեն թարգմանության համար տեքստեր է ստացել Ֆինանսների նախարարությունից եւ ՏՄՊՊՀ-ից:

Ռուսերենից թարգմանությունները նոր խնդիր է ԱՆ թարգմանիչների համար. նախկինում նրանք թարգմանում էին միայն անգլերենից հայերեն եւ հակառակը (այդ թվում ԵՄ փաստաթղթերը):