«Փորձում ենք զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք մեր երկիրը պաշտպանել»,- այսօր` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում` Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ նման հայտարարություն է արել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մեր բանակն այսօր առավել քան մարտունակ է եւ պատրաստ է իր խնդիրը կատարելու ոչ միայն մեր երկրի պաշտպանության գործում, այլ նաեւ կանխարգելիչ խնդիրների իրականացման հարցում: Եթե Ադրբեջանը փորձի նորից ուժի միջոցով խոսել հայ ժողովրդի հետ, ապա Ադրբեջանում ավելի վատ ու աղետալի վիճակ կստեղծվի, որովհետեւ գոյություն ունի նաեւ մեր երկրորդ առավելությունը. Դա այն է, որ հայ ժողովուրդն իր պատմական հայրենքին է պաշտպանում»,- ընդգծել է նախարարը: