Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` (SOCAR) մարտին 65,2 տոկոսով ավելացրել է նավթամթերքների առաքումները Վրաստան:
Socar Energy Georgia ընկերության փոխանցմամբ` մարտին առաքումները 20,1 հազարից հասցվել են 33,2 հազար տոննայի: Առաջին եռամսյակում ընդամենը առաքվել է 76 հազար տոննա նավթամթերք: «2010թ. SOCAR Georgia Petroleum Ltd-ն ծրագրում է նավթամթերքների առաքումները Վրաստան հասցնել մինչեւ 415 հազար տոննայի՝ 2009թ. 406 հազար տոննայի դիմաց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մարտին առաքվել է 13,32 հազար տոննա ավտոմեքենայի բենզին, 15,03 տոննա բիտում, 0,235 հազար տոննա շարժիչի վառելիք եւ 0,119 տոննա յուղ:



























