Այսօր` ապրիլի 26-ին Ստրասբուրգում իր աշխատանքներն է սկսում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԵԽ պաշտոնական կայքից, Նստաշրջանում հիմնական իրադարձությունները լինելու է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթները, տնտեսական ճգնաժամի հետևանքների քննարկումը, ինչպես նաեւ սեքսուալ կողմնորոշման համար խտրականության և գենդերային հավասարության մասին հաշվետվությունը, որը կոչ է անում Եվրոպայում իրավաբանորեն ճանաչել միասեռ ամուսնությունները։ Նստաշրջանի ժամանակ նաեւ բանավեճ կլինի Վրաստանի եւ Ռուսաստանի միջև տեղի ունեցած պատերազմի հետևանքների վերաբերյալ, որի ժամանակ ելույթ կունենա այդ հակամարտության հանգամանքները հետաքննող առաքելության ղեկավար Հայդի Տալյավինին:

Նստաշրջանում իր զեկույցը կներկայացնի ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համերբերգը ` 2009-ի իր գործունեության վերաբերյալ: Նաեւ բանավեճ կծավալվի ԵԽ առջեւ Չեռնոգորիայի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ: