Ապրիլի 25-ին, ժամը 16-ին Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Հաղթանակ» կամրջից մարդ է նետվել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով Հրազդանի կիրճից դուրս է բերվել 1951 թ. ծնված Գ.Գաբրիելյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:




























