Ստամբուլի ոստիկանապետ Հուսեյն Չափքընը հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է գլխուղեղի ծանր հիվանդությամբ տառապող Արթուր Մանուկյանին եւ մորը, 5 տարով Թուրքիայում ապրելու թույլտվություն տալ:

Արթուր Մանուկյանը եւ մայրը` Հասմիկ Մանուկյանը կանչվել են Ստամբուլի ոստիկանատներից մեկը եւ նրանցից վերցրել համապատասխան դիմումները: Արթուրին եւ մորը ոստիկանատան մուտքի մոտ դիմավորել է ոստիկանապետ Ալի Չելենը, ով ավելի ուշ լրագրողներին հայտնել է, որ 21-ամյա Արթուրը լուրջ հիվանդություն ունի եւ անհրաժեշտ է, որ Թուրքիայում բուժում ստանա: