«Ոսկե հորթը» հայտնի ստեղծագործությունը սկսվում է հետիոտնների դժվաչ կյանքի մասին խոսքերով: Նշենք, որ վեպը հրապարակվել է անցյալ դարի 30-ական թթ.-ին: Սակայն թե որքան են արդիական Իլֆի ու Պետրովի խոսքերը, դատեք ինքներդ:

«… Աշխարհն հետիոտններն են ստեղծել: Նրանք են կառուցել քաղաքններ, բարձրահարկ շինություններ, կոյուղի են անցկացրել, փողոցներում էլեկտարական լամպեր տեղադրել: Երբ ամեն ինչ պատրաստ էր, հայտնվեցին վարորդները»:

Հարկ է նշել, որ ավտոմեքենան նույնպես մարդիկ են ստեղծել: Սակայն վարորդներն անմիջապես մոռացել են այդ մասին: Փողոցներն անցել են նրանց իշխանության տակ: Կամուրջներն ավելի լայն են դարձել, փողոցները՝ նեղ: Հետիոտնների համար տրանսպորտային գետո են սահմանել: Նրանց թույլ են տալիս փողոցն անցնել միայն խաչմերուկներում…»:

Երկար տասնամյակներում իրավիճակը «փոքր-ինչ» փոխվել է: Բնականաբար՝ ի վնաս հետիոտնների: Ավտոմեքենաները շատ են, անցումները վերածվել են գետնանցումների, հետո արդեն վերգետնյա: Այլ կերպ ասած հոգ են տանում հետիոտնների մասին…

Սակայն մեր հետիոտնների մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է բազմաթիվ աստիճաններ հաղթահարեն անցումներում: Հանո՞ւն վարորդների հարմարության:

Հակառակորդները կարող են ասել, թե իբր աստիճաններով իջնելն ու բարձրանալն օգտակար է առողջության համար, ինչն արդար է առողջ մարդկանց, այդ թվում քաղաքապետարանի աշխատակիցների համար: Սակայն հաշվի առնենք, որ մայրաքաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ այսպես կոչված «սահմանափակ հնարավորություններ ունեն», բացի այդ տարեց մարդիկ

Օրերս Բագրատունյաց եւ Ծերեթելի խաչմերուկում վերգետնյա անցումի վրա կարելի է հետեւյալ տեսարանին ականտես լինել՝ ձեռնափայտով մի տղամարդ դժվարությամբ բարձրանում է աստիճանները: Մի քանի վայրկյանը մեկ անգամ նա կանգ է առնում, շունչ քաշում: Հետիոտնները հետեւում են ու մեկնաբանում մայրաքաղաքի իշխանությունների հասցեին բավական խիստ արտահայտվելով:

Հարցը վերաբերում է նաեւ ստորգետնյա անցումներին: Այստեղ աստիճաններից բացի այլ նրբություններ էլ կամ: Մեկում առեւտրի կետեր են, հետիոտնները դժվարությամբ են անցնում աղմկոտ ամբոխի միջով:

Մյուսները, որոնք դատարկ են, օգտագործվում են որպես… զուգարաններ: Սրտխառնոց առաջացնող հոտը ստիպաում է հետիոտններին անցնել փողոցի երթեւեկելի հատվածով…

Հավելենք, որ զարգացած երկրներում նման անցումներ կան միայն մետրոների կայարաններում եւ քաղաքային գնացքների կանգառներում, եւ դրանք, որպես կանոն, վերելակներ ունեն:

Սմբատ Գրիգորյան