Դատարանը խոշոր չափերի կաշառք վերցնելու համար մեղավոր է ճանաչել Հայաստանի պաշտպանության նախարարության Քննչական վարչության քննիչ Լիպարիտ Սահակյանին։
Համաձայն մեղադրանքի՝ 2009 թ. նոյեմբերի 4-ին ձերբակալված Ա. Թովմասյանի խափանման միջոցը փոխելու եւ քրեական գործը կարճելու համար Սահակյանը 4 հազար դոլար է պահանջել։ Այդ գումարը հայտնաբերվել է Սահակյանի ցույց տված վայրում։ Նա մեղավոր է ճանաչել իրեն։ Դատարանի որոշմամբ Սահակյանը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել։




























