NEWS.am-ն արդեն հաղորդել էր, որ որոշակի առաջխաղացում կա Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու գործընթացում: Այդ մասին այսօր գրել են նաեւ թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ որպես դեսպան նրա հիմնական խնդիրն է լինելու ԼՂ խնդրի լուծումը եւ հայ-ադրբեջանական սահմանի բացումը: Ըստ այդ հրապարակումների, Բրայզան սովորում է ադրբեջաներեն եւ պատրաստվում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարգավորման ակտիվ ու անաղմուկ գործընթացի:

Այս լուրերը մեկնաբանել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Թերի Դեվիդսոնը՝ նշելով. «Ներկա պահին մենք սպասում ենք դեսպանի նշանակմանը Սպիտակ տան կողմից։ Առայժմ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն չի ներկայացվել»: Նրա խոսքով, ըստ կանոնակարգի, նախ թեկնածուին ներկայացնում է Սպիտակ տունը, այնուհետև թեկնածությունը հաստատվում Սենատում։

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանում դեսպան չունի: