Ապրիլի 26-ին, ժամը 09.05-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով երթեւեկությունը դարձել է միակողմանի անցանելի:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, ժամը 10.45-ին Կապանի «Ճանշինի» աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում երթեւեկությունը ճանապարհով վերականգնվել է: