Առատ տեղումների պատճառով Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 30-ին, արձանագրվել է երեք ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով վեց հոգի վիրավորվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանը:

Մի պատահարը տեղի է ունեցել Երեւանում Դավիթ Բեկ փողոցում, որի հետեւանքով վիրավորվել են մայրն ու անչափահաս երեխաները, նրանք տեղափոխվել են հիվանդանոց, բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել:

Մյուսը տեղի է ունեցել Թալինի շրջանի Արտենի գյուղի մոտ «Մերսեդեսը» բախվել է «ՎԱԶ-2106»-ին, որի հետեւանքով երկու հոգի վիրավորվել է` թեթեւ վնսվածքներով: Երրորդն էլ տեղի է ունեցել Մարտունի Գետափ 7-րդ կիլոմետրին, մեքենան բախվել է սարի ստորոտին, որի հետեւանքով թեթեւ մարմնական վնսվածքներ է ստացել վարորդը, որը տեղափոխվել է հիվանդանոց:

Արսեն Գալստյանի տեղեկացմամբ՝ Երեւանում էլ ընդհանուր առմամբ արձանագրվել է 43 ավտովթար, որի հետեւանքով գրանցվել է միայն նյութական վնաս:

Այս պահին փակ է միայն Սելիմի լեռնանցքը, արդեն բացվել են Երեւան-Գյումրի, Երեւան-Վանաձոր ճանապարհները: «Ճանապարհային ոստիկանությունը ոստիկանապետի հրամանով շարունակում է ուժեղացված հսկողությունը հանրապետության ճանապարհների վրա, ոստիկանները շարունակում են օգնություն ցուցաբերել քաղաքացիներին: Ուժեղացված ծառայությունը շարունակվելու է նաեւ գիշերը»,-ի հետ զրույցում ամփոփել է Հայաստանի ՃՈ պետը:

Նշենք, որ այս պահին Լանջիք-Սառնաղբյուր ճանապարհային հատվածում հատվածում ձնաբուք է եւ դժվարանցանելի է: Արսեն Գալստյանը հորդորեց վարորդներին զերծ մնալ դեպի Գյումրի տանող երթեւեկությունից: