Ռուսաստանի Լյուբերցի քաղաքի բնակիչը, որն ապրիլի 2-ին պատուհանից ցած էր նետել կնոջն ու որդուն, այնուհետեւ ինքն էլ ցատկել, մահացել է մեկուսարանում՝ կռվից հետո։

«Ապրիլի 4-ին՝  2:00-ին, Ռուսաստանի ՆԳՆ-ի Լյուբերցի մեկուսարանում վախճանվել է 1975թ. ծնված մի տղամարդ, որը կասկածվում էր ՌԴ ՔՕ-ի 105-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ.  երկու անձանց, այդ թվում նաեւ՝ մանկահասակ, նկատմամբ մահափորձ», հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ-ի Մոսկվայի մարզի ԳՎ-ի մամուլի ծառայությունը։

Ըստ ՆԳՆ-ի տվյալի՝  մեկուսարանում կռիվ է տեղի ունեցել, որից հետո տղամարդն իրեն վատ էր զգացել։ Վերականգնողական գորոծողությունները եւ ցուցաբերված առաջին բուժօգնությունն արդյունք չեն տվել։
Արդեն հաղորդվել է, որ ապրիլի 2-ի առավոտյան Լյուբերցի բնակելի շենքերից մեկում 39-ամյա մի տղամարդ չորրորդ հարկի բնակարանի պատուհանից ցած էր հրել որդուն եւ կնոջը, այնուհետեւ ինքն էր  ցատկել:
Ըստ որոշ տվյալների՝ ապրիլի 4-ի գիշերը կինը մահացել էր։

Տղամարդը պատուհանից ցած է նետվել՝ հրելով կնոջն ու երեխային