2010թ. մայիսի 13-ից 17-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալու է սամբոյի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ մարզական սամբոյի մրցումներում Հայաստանը ներկայացնելու է յոթ մարզիկ եւ մեկ մարզուհի: Եւս երկու մարզիկ մեր երկրի պատիվը կպահեն մարտական սամբոյի գոտեմարտերում:
Առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու համար մայիսի 3-ից 12-ը մեր ընտրանին Բելառուսի «Ստայկի» օլիմպիական մարզահամալիրում կանցկացնի ուսումնամարզական հավաք:




























