ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մահվան համար աղոթողները հայտնի Facebook սոցիալական ցանցում խումբ են ստեղծել: Կարճ ժամանակում 1 միլիոն մասնակից հավաքած խումբը բազմաթիվ բողոքների առիթ է հանդիսացել:

Facebook-ի հիշյալ խմբի էջում կան բազմաթիվ վիրավորանքներ Օբամայի հասցեին, իսկ խմբի կարգախոսը հետեւյալն է. «Տեր Աստված, այս տարի ինձնից տարար իմ սիրելի դերասան Պատրիկ Սուեզիին, իմ սիրելի երգիչ Մայքլ Ջեքսոնին: Տեր Աստված պարզապես ուզում եմ իմանաս, որ իմ սիրելի նախագահը` Օբաման է: Ամեն»:

Օբամայի կողմնակիցները բողոքի ալիք են բարձրացրել եւ իրենց հերթին խումբ են ստեղծել` պահանջելով, որ Facebook-ից հեռացվի Օբամայի մահվան համար աղոթողների խումբը: Օբամայի կողմնակիցների խումբը այս պահի դրությամբ կազմում է 650 հազար հոգի: