Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական Դումայի քննարկմանն  է ներկայացրել Ղրիմի Հանրապետությունում խաղային գոտին ստեղծելու մասին օրենքի նախագիծը, որը թվով 5-րդն է լինելու ՌԴ տարածքում: Փաստաթուղթը տեղադրված է Պետդումայի տվյալների էլեկտրոնային բազայում:

Ստեղծվող խաղային գոտու սահմանները կսահմանվեն Ղրիմի գործադիր իշխանության մարմինների կողմից, նշվում է օրինագծում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Ղրիմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Ակսենովը հայտնել էր, որ Ղրիմի Հանրապետության տարածքում խաղային գոտիների գործարկման հարցը կլուծվի մինչեւ մայիսի 1-ը:

«Կազինոները եւ խաղային գոտին ողջ Ղրիմի տարածքում չի լինի: Ամեն ինչ կենտրոնացած կլինի մեկ տեղում»,-ասել էր նա: