Ապրիլի 21-ի գիշերը կյանքի 71-րդ տարում Մոսկվայի հիվանդանողներից մեկում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Լենկովը:

«Ծանր ու երկարատեւ հիվանդությունից հետո Լենկովը հեռացավ կյանքից», - Ինտերֆաքսի վկայոկոչմամբ, հայտարարել է հիվանդանոցի ներկայացուցիչը:

Ալեքսանդր Լենկովը ծնվել է 1943թ. մայիսի 17-ին` Տամբովի մարզում: 1965թ. նա ավարտել է Մոսխորհրդի անվան թատրոնին կից ստուդիան եւ թատերախմբի անդամ դարձել, որտեղ էլ ողջ կյանքում աշխատել է: Բազմաթիվ անգամ նկարահանվել է կինոյում: Խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Տվեք ինձ բողոքի գիրքը», «Երկնքի բանալիները», «Ձմեռային կեռաս» եւ «Փոքրիկ Վրան»: