Կորեայում սովորել են զուգարանակոնքի օգնությամբ էլեկտրական հոսանք ստանալ:

Հետազոտողներին հաջողվել է զուգարանակոնքի մեջ մեխանիզմ տեղադրել, որի շնորհիվ դիէլեկտրիկի միջով անցնող ջրի կաթիլներն էլեկտարական լարում են առաջացնում:

Գիտնականների խոսքով՝ ինչպես մեզն, այնպես էլ հոսող ջուրը կարող են նպաստել էներգիայի ստացմանը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Հետազոտողները պնդում են, որ մշակել են վստահելի, եւ որ կարեւորն է, էներգիայի մշտական աղբյուր եւ ծրագրում են արդեն հաջորդ տարի այն ներմուծել կենցաղ: