Թուրքիայի Թունջելիի նահանգի Փուլումուրի շրջանի ժանդարմերիայի հրամանատարության վրա հարձակում են գործել մի խումբ PKK-ի զինյալներ:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ`մայիսի 3-ի երեկոյան ժամը 22.00-ին քուրդ զինյալների խումբը տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակահերթի տակ է պահել Փուլումուրի շրջանի ժանդարմերիան: Անմիջապես օգնության են հասել ռազմական «Կոբրա» ուղղաթիռները, որոնք ռմբահարել են քուրդ զինյալների հավանական դիրքավորման վայրերը: Sikorsky ուղղաթիռներով արագ դեպքի վայր են նետվել թուրքական հատուկ նշանակության զորաջոկատներ:

Նախնական տեղեկություններով զոհեր եւ վիրավորներ չկան:

Նշենք, որ օրեր առաջ էլ նույն Թունջելիի նահանգի մեկ այլ շրջանի ժանդարմերիայի վրա էր տեղի ունեցել զինված հարձակում: Այն ժամանակ քուրդ զինյալները սպանել էին 4 զինվորականի, այդ թվում` ժանդարմերիայի հրամանատարին: